ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը գրավոր հարցում է ուղարկվել` օգոստոսի 7-ին ընկերության բջջային ցանցում տեղի ունեցած խափանումների պատճառներին ծանոթանալու նպատակով:
Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը նախօրեին մի քանի ժամ նորմալ կապ չի տրամադրել իր բաժանորդներին: Այդ խնդրի առթիվ մի խումբ բաժանորդներ նամակ են հղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` խնդրելով ընկերությանը զրկվել լիցենզիայից կամ կարճ ժամանակահատվածում կատարել համապատասխան տեխնիկական վերազինում, տրամադրել համարժեք փոխհատուցում: