Օգոստոսի 4-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Անիի բաժին է դիմել Լանջիկ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գյուղին հարակից դաշտից հնձելով գողացել են իրեն պատկանող խոտը` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության փոխանցմամբ` ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1955 թ. ծնված Աշոտ Ն.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: