…Օրինակ` վճռով այդ անձը զրկվում է սեփականության իրավունքից: Ընդ որում այդ անձը կարող է չլինել հայցվոր կամ պատասխանող, և առաջինն հայացքից նրա ներկայությունը պարտադիր չէ:
«Այս դեպքում տվյալ անձը կարող է բողոքարկել դատական ակտը, անգամ եթե այն մտել է օրինական ուժի մեջ»,- iravaban.net-ին տեղեկացնում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարությաքն օրենսգրքի 207-րդ հոդվածի` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: