Վաղը` օգոստոսի 9-ին, Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր Իրավասության Դատարանում տեղի կունենա Մարիամ Գևորգյանի գործի կապակցությամբ հերթական դատական նիստը:
“Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության” կոալիցիան վաղը ևս կազմակերպում է ցույց դատարանի շենքի մոտ` «Իսկական տղամարդը չի ծեծում, բռնությունը սեր չէ», «Կանա’յք, իմացե’ք Ձեր իրավունքները», «Ոչինչ չի արդարացնում բռնությունը» և այլ պաստառներով:
iravaban.net-ի հետ զրույցում կոալիցիայի անդամներից շատերը ավելի վաղ նշել էին, որ լռությունը խորացնում է բռնությունը: Նրանք կոչ են անում կանանց չթաքցնել բռնության դեպքերը: