ՌԴ Ռոստովի շրջանում ոստիկանությունը «ձերբակալել է» թմրանյութեր տեղափոխող կատվին:
diver-sant.ru կայքի փոխանցմամբ` կատուն թմրանյութը բերել է Շախտի քաղաքում գտնվող բանտային հիվանդանոց: Ոստիկանները հատուկ գործողությունների արդյունքում պարզել են, որ բանտային հիվանդանոցում հայտնվող թմրանյութերի մատակարարը սև կատուն է:
Պարզվում է, որ հանցագործները թմրանյութը տեղադրել են կատվի վզակալի ներսի հատվածում և նրան բաց թողել: Կատուն ինքնուրույն վերադարձել է բանտ:
Հանցագործները ձերբակալվել են հենց այն պահին, երբ հերթական անգամ ցանկացել են թմրանյութը տեղադրել կատվի վզակալի մեջ: