Վարորդների կողմից տարածված խախտումներից մեկը լուսացույցի ազդանշանին չենթարկվելն է: Այն ոչ միայն հետիոտների և վարորդների կյանքի ու առողջության համար մեծ վտանգ է պարունակում, այլ նաև այդ տեսակի խախտումների համար մեծ տուգանքներ են նախատեսված:
Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցնելով`առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազարի չափով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net