«Նուբարաշեն»-ի կրակոցների գործը կքննի ԱԱԾ-ն

«Նուբարաշեն» ՔԿՀ մոտ արձակված կրակոցների հետևանքով երեք անձնաց սպանության դեպքի առթիվ, չնայած կարճ ժամանակահատվածին, քննչական խումբը զգալի աշխատանք է կատարել, հարցաքննվել են մի քանի տասնյակ մարդիկ, պարզվել են մի շարք հանգամանքներ, սակայն նախաքննության շահերից ելնելով այս փուլում այլ մանրամասներ հրապարակել չենք կարող. այս մասին  Իրավաբան.net –ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա միաժամանակ նշեց նաև, որ քրեական գործն ուղարկվել է դատախազություն։ Իրավաբան.net-ի տեղեկություններով, գործը քննվելու է Ազգային անվտանգության ծառայության կողմից:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 14-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ արձակվել են կրակոցներ, որոնց հետևանքով սպանվել է երեք անձ` «Երրորդ մասցի Լյովիկ» մականունով հայտնի քրեական հեղինակություն, 43-ամյա Լևոն Ղազարյանը, 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանն ու 30-ամյա Մեսրոպ Նազարյանցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել