ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի իմաստով անհիմն հարստացում է հանդիսաում այն գույքը, որն անձը ձեռք է բերել կամ խնայել է`
- առանց օրենքով նախատեսված հիմքի,
- այլ իրավական ակտերով նախատեսված հիմքի,
- գործարքով նախատեսված հիմքի:
Անհիմն հարստացած անձը պարտավոր է տուժողին վերադարձնել այն բոլոր եկամուտները, որոնք նա ստացել է կամ կարող էր ստանալ գույքից` սկսած այն օրվանից, երբ իմացել է կամ պետք է իմանար հարստացման անհիմն լինելու մասին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի իմաստով չվերադարձվող անհիմն հարստացում հանդիսացող հետևյալ գույքը ենթակա չէ վերադարձման`
- այն գույքը, որը տրվել է ի կատարումն պարտավորությունների, մինչև դրանց կատարման ժամկետի վրա հասնելը, եթե պարտավորությամբ այլ բան նախատեսված չէ,
- վաղեմության ժամկետի ավարտից հետո ի կատարումն պարտավորության տրված գույքը,
- անձի մոտ անբարեխղճության բացակայության դեպքում նրան որպես գոյության միջոց տրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները, կենսաթոշակները, կրթաթոշակները, նպաստները, կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցումը, ալիմենտը և այլ դրամական գումարները,
- ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները, եթե գույքը չի տրվել բարեգործական նպատակներով կամ գուք տվողը իմացել է պարտավորության բացակայության մասին:
Աղբյուրը՝ իրավաբան.net