Հասարակության առջև կայացած հիմնախդիրներից մեկը անկախ և արդյունավետ դատական համակարգ ունենալն է, իսկ անկախ և արդյունավետ դատական համակարգի հիմնասյունը մասնագիտական բարձր գիտելիքների և բարոյական նկարագրի տեր դատավորն է: Իսկ ո՞վ չի կարող նշանակվել դատավոր ՀՀ օրենսդրության համաձայն:
Դատավոր չի կարող նշանակվել այն անձը`
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
2) որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.
3) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.
4) որն ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
5) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից կամ ունեն տարկետում` օրենքով նախատեսված կարգով ու հիմքով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net