Նրանք, ովքեր ցանկանում են բացել սեփական փոքրիկ բիզնեսը, շատ հաճախ իրենց ձեռնարկատիրական գործունեությունը իրականացնում են Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով (ՍՊԸ-ի) միջոցով: Իսկ, որպես առաջին քայլ անհրաժեշտ է լինում հիմնադրել ՍՊԸ: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ-ի գրանցման համար:
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված են իրավաբանական անձանց պետական գրանցման համար նախատեսված փաստաթղթերը: Ըստ այդմ ՍՊԸ-ի գրանցման համար անհրաժետ են հետևյալ փաստաթղթերը`
- դիմում,
- իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից (մեկ անձի կողմից հիմնադրվելու դեպքում ներկայացվում է վերջինիս գրավոր որոշումը միայն),
- իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից (առնվազն 2 օրինակից),
- գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի և սոցիալական քարտի պատճենը,
- հիմնադրի (հիմնադիրների) անձնագրի (անձնագրերի) և սոցիալական քարտի (սոցիալական քարտերի) պատճեները,
- իրական շահառուի վերաբերյալ հայտարարություն,
- իրավաբանական անձ օտարերկրյա հիմնադիր լինելու պարագայում` քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ նրա իրավական վիճակը հավաստող այլ համազոր փաստաթուղթ, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերը (համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված,
- հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը:
Հիշեցնենք, որ 2012թ.-ի հուլիսի 25-ից կազմակերպության գրանցման համար վճարվող 17.000 ՀՀ դրամ պետտուրքը հանվել է:
Աղբյուրը՝ Իրավաբան.net