Երեւանում կողոպտիչը մարմնական վնասված է հասցրել ոստիկանին

Օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողներին է մոտեցել 30-ամյա Ժենյա Ե.-ն՝ հայտնելով, որ Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը ս/թ հուլիսի 14-ին, ժամը 11.30-ին, նույն շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել են բերման են ենթարկել 24-ամյա Ստեփան Բ.-ին, սակայն նա ձեռքով հարվածելով ոստիկանության ծառայողներից մեկի գլխին՝ պատճառել է վնասվածք եւ դիմել փախուստի, բայց քիչ անց մյուս ոստիկանները հետապնդելով նրան՝ բռնել եւ բերման են ենթարկել բաժին:
Մարմնական վնասվածք ստացած ոստիկանը «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել