Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքի էջում անդրադարձել է երեկ` ժամը 01.10-ին, Մաշտոցի պուրակում երեխայի ծնվելու կապակցությամբ որոշ մարդկանց կազմակերպված հրավառության դեպքին:
«Ժողովրդական ասացվածք կա «Շունը հաչի քամին փչի»: Լավ էլ սրանից այն կողմ բան չեմ պատկերացնում, մարդ ինչ ուղեղ պետք է ունենա, որ երեխայի ծնվելու կապակցությամբ, մայրաքաղաքի կենտրոնում, Մաշտոցի պուրակում, ուշ գիշերին՝ ժամը 01.10-ին, հրավառություն կատարի սարսափահար անելով ծննդատան անձնակազմին, նորածիններին ու նրանց մայրերին: Հետո ինձ մեղադրում եք վանդալ, բարբարոս, թուրք-սելջուկ բնորոշումների համար, բա ի՞նչ եք եթե բարբարոսից ավելին չեք:
Իհարկե, կազմվել է վարչական արձանագրություն, կպատժվի՝ բայց…
Ժողովուրդ ջան սա արդեն վերջն է…»,- գրում է Երևանի փոխոստիկանապետը: