ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն` արտաժամյա աշխատանքի յուրաքանրյուր ժամի համար ժամային դրույքաչափից բացի վճարվոււմ է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի համար` հավելում` ոչ պակաս քան 30 տոկոսի չափով:
Տոնական և հիշատակի օրերին, ինչպես նաև հանգստյան օրերին կատարված աշխատանքի համար (եթե դա նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով կամ կողմերի համաձայնությամբ) վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակիի չափով:
Այսինքն` արտաժամյա աշխատանքի դիմաց անձը վարձատրվում է ժամային դրույքաչափի առնվազն 150 տոկոսի չափով, գիշերային աշխատանքի համար` առնվազն 130 տոկոսի չափով, իսկ հանգստյան, տոնական և հիշատակի օրերի համար` առնվազն 200 տոկոսի չափով:
Iravaban.net-ի հետ զրույցում «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի, փաստաբան Կարեն Հովհաննիսյանի խոսքով` տասնչորսից մինչև 18 տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:
Արտաժամյա աշխատանքի չեն կարող ներգրավվել.
- 18 տարեկան անձինք,
- հանրակրթական և մասնագիտական դպրոցում սվորող աշխատողները` դասի օրերին,
- առողջության համար վնասակար և (կամ) վտանգավոր պայմաններում աշխատողները:
«Հղի կանայք, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ, իսկ հաշմանդամները` եթե բժշկական եզրակացությամբ դա նրանց արգելված չէ»,- նշեց նա: