«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի համաձայն` գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու, ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելու, ինչպես նաև նվազագույն ամսական աշխատավարձի` 32.500 ՀՀ դրամ, իսկ գործավարձով կամ ժամավարձով վարձատրվող աշխատանքի պարագայում` ժամային տարիֆի դրույքից (40 ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 196 դրամ, 36 ժամյա աշխատանքային շաբաթի դեպքում` 218 դրամ և 24 ժամյա աշխատանքային շաբաթի դեպքում` 326 դրամ) պակաս աշխատավարձ սահմանելու համար գործատուն տուգանվում է յուրաքանչյուր աշխատողի համար չհաշվարված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում` մեկ երրորդի չափով: