Ազգային ժողովի աշխատակազմը շարունակում է ուսումնասիրել պատգամավորների բացակայությունները և այս գործընթացը դեռևս չի ավարտվել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Սակայն այն մասին, թե երբ պետք է ավարտվի բացակայությունների ուսումնասիրությունը, Ա. Բաբայանը հստակ ժամկետներ չնշեց, հայտնելով, որ կա հանձնարարություն ԱԺ նախագահի կողմից և պետք է այն հնարավորինս սեղմ ժամկետներում կատարվի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժս Սարգսյանը ՀՀԿ ԳՄ ժողովի ժամանակ իր ելությում խսիտ որակումներ էր հնչեցրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հասցեին, նրանզրկել ԱԱԽ անդամությունից և ակնարկել նաև նրա ԱԺ պատգամավորի մանդատից զրկելու մասին: