Հայաստանի հյուսիսում գտնվող Վանաձոր քաղաքի տարեց բնակչուհի Օլյա Կազաևան վերջերս իմացավ, որ ինքն ուիր ընտանիքը վտարվում են իրենց տնից: Շենքը վերջերս վաճառվել էր աճուրդում տեղի իշխանությունների կողմից`Կազաևայի համոզմամբ, կեղծված փաստաթղթերով: Կազաևան, ով նախապես տեղեկացված չի եղել ու կանգնած էրվտարման սպառնալիքի առջև, դիմեց դատարան, որտեղ նրան ասացին, թե իր պահանջն անհիմն է: Սպառելով բոլորհնարավորությունները` կինը դիմեց Վանաձորի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն (ՇՊԱԿ):Վերջինս հանդիսանում է Հանրապետության տարածքում գործող Շահերի պաշտպանության և աջակցության 11կենտրոններից մեկը, որոնք գործարկվում են տեղական հասարակական կազմակերպությունների կողմից:Կենտրոններ զանգահարող կամ այցելող կոռուպցիայի զոհերն այստեղ ստանում են անվճար իրավականաջակցություն:
Օլյան Կենտրոնի աշխատակիցներին պատմեց, որ վարկատուն իր հարևաններից մեկից պահանջում էր վճարելպարտքը: Նրա խոսքով, վարկատուն պայմանավորվել է տեղի հողային կադաստրի գրասենյակի հետ` ստանալու կեղծսեփականության վկայական, ըստ որի Օլյայի բնակարանն իրականում պատկանում է հարևանին: Սեփականությանայդ վկայականի հիման վրա էլ Օլյայի բնակարանը վաճառվել էր աճուրդում: Ավելին, աճուրդն անցկացնողգործակալության աշխատակիցները հավանաբար ստորագրություն էին կեղծել` մրցույթում հաղթող ճանաչելովվարկատուի բարեկամին:
Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի աշխատակազմն սկսեց գործել երկու ճակատով: Նախ, բողոքներկայացրին Քաղաքացիական դատարան ու շահեցին դատը` վերադարձնելով գործն ընդհանուր իրավասությանդատարան և հետաձգելով Օլյայի ու նրա ընտանիքի վտարումը: Երկրորդ, մարզային դատախազությունումհարուցեցին երկու քրեական գործ. մեկն ընդդեմ տեղի հողային կադաստրի գրասենյակի` պաշտոնականփաստաթղթերը կեղծելու մեղադրանքով, իսկ մյուսն աճուրդն անցկացնող գործակալության նկատմամբ`ստորագրությունները կեղծելու մեղադրանքով: Երկու գործերն էլ այժմ ընթացքի մեջ են:
Օլյան շնորհակալություն հայտնեց ՇՊԱԿ-ի աշխատակազմին` նշելով, որ առանց նրանց միջամտության իր ՙընտանիքըկարող էր հայտնվել փողոցում՚: Օլյայի դեպքը ցույց է տալիս, թե ինչպես են Շահերի պաշտպանության և աջակցությանկենտրոններն աջակցում Հայաստանի քաղաքացիներին` պայքարելու կոռուպցիայի դեմ այնպիսի ոլորտներում,ինչպիսին է սեփականության գրանցումը: