Ժառանգության բացման օրվանից 6 ամսվա ընթացքում ժառանգն ընդունում է ժառանգությունը: Այն իրականանում է ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Այս մասին iravaban.net-ի լրագրողին հայտնում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
«Ժառանգտության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը»,- ասում է փաստաբանը:
Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու եւ այն երրորդ անձանց
ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից
uտացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
Այս իրավահարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածով: