«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.
- մինչև 20.000 ՀՀ դրամի դեպքում` 7.000 ՀՀ դրամ,
- 20.000-ից մինչև 100.000 ՀՀ դրամի դեպքում` 7.000 դրամ + 20.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը ,
- 100.000 դրամից ավելիի դեպքում` 19.000 ՀՀ դրամ + 100.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը,
Սոցիալական վճարը հաշվարկում և վճարում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները:
Վարձու աշխատողները սոցիալական վճարումները կատարում են հետևյալ դրույքաչափերով`
- մինչև 2.000.000 դրամ` 3 տոկոս,
- 2.000.000 դրամից ավելի` 60.000 դրամ գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը:
Վարձու աշխատողների աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկում, պահում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում նրանց գործատուները: