«Այս մարդն անմեղ է». Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանի ճառը

Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Տոզեն հունվարի 23-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իր պաշտպանական ճառում նշեց, որ Հայաստանում չի հանդիպել մի քաղաքացու, որը վստահի դատական համակարգի արդարադատությանը. «Այստեղ Դուք ինչ ուզել, արել եք տեքստերի հետ և ինչպես ուզել եք, այնպես վարվել եք այդ տեքստերի հետ: Երբ ճանապարհային պատահարի համար պահանջում են 6 ու կես տարվա ազատազրկում, գոնե պարկեշտություն պետք է ունենալ ասել՝ ինչու, գոնե երեք բառով հիմնավորել, հակառակ դեպքում դա պարզապես վիճակախաղ է: Ես չեմ կարող ասել արդար է Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 ու կես տարվա ազատազրկման, թե 4 տարի, ես չեմ կարող ասել որևէ բան, որովհետև այս մարդն անմեղ է»:

Այնուհետև փաստաբանը ընդգծեց. «Վարդան Պետրոսյանին Ձեզ եմ հանձնում, ես Ձեզ եմ հանձնում արդարադատություն կայացնելու որոշումը, խնդրում եմ չփչացնեք այն հիանալի հնարավորությունն ու այն ահռելի պարտականությունը, որ Դուք ունեք արդարադատություն իրականացնելու համար»,- ասաց փաստաբանը՝ ավարտելով իր ճառը, որից հետո դահլիճում ոմանք ծափահարեցին, այս հանգամանքից վրդովվեցին տուժողները, նրանք բացականչեցին, որ երկու զավակ են կորցրել ու վիրավորական է ծափահարել դատարանում: Դատավորը տուժողներին հեռացրեց նիստերի դահլիճից, որից հետո սկսվեց վիճաբանությունը փաստաբանների մասնակցությամբ:

Փաստաբանի պաշտպանական ճառը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել