Պարտապանի երաշխավորը պարտատիրոջ առջեւ պատասխանատվություն է կրում նույն ծավալով

Կան դեպքեր, երբ քաղաքացիները, չցանկանալով մերժել իրենց ընկերոջ կամ բարեկամի խնդրանքը, երաշխավորում են նրա պարտավորությունների համար` ստորագրելով երաշխավորության պայմանագիրը:

«Պետք է իմանալ, որ պայմանագրի ստորագրման պահից երաշխավորը կրում է պարտապանի հետ հավասար պատասխանատվություն, և եթե պարտապանը, ենթադրենք, չի վերադարձնում պարտքով վերցրած գումարը, ապա այն ամբողջությամբ կարող է դատական կարգով գանձվել երաշխավորից»,- iravaban.net-ի հետ զրույցում ասում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:

 Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի Երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել