Պատահար Երևանի Սեբաստիա փողոցում

Դեկտեմբերի 25-ին ժամը 04.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 155 հասցեում գտնվող «Արմենիա Դելյուքս» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (առկա է գազի արտահոսք):

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի 34 ZS 940 պ/հ և «Վոլկսվագեն» մակնիշի 22 ՏՕ 231 պ/հ ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածներ` «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ն (ծնվ. 1988թ.) և «ՎԱԶ-21010» ավտոմեքենայի վարորդ Ս. Հ.-ն (ծնվ. 1987թ.) տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ս. Հ.-ինը՝ բավարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել