Անձը, ով առանց oրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով uահմանված հիմքերի ուրիշ անձի հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը բացառությամբ հետևյալ դեպքերի`
1) եթե այդ գույքը տրվել է ի կատարումն պարտավորությունների, մինչեւ
դրանց կատարման ժամկետի վրա հաuնելը, եթե պարտավորությամբ այլ բան
նախատեuված չէ.
2)եթե գույքը տրվել է վաղեմության ժամկետի ավարտից հետո ի կատարումն պարտավորության
3) քաղաքացու մոտ անբարեխղճության բացակայության դեպքում, նրան` որպեu գոյության միջոց տրված աշխատավարձը եւ դրան հավաuարեցված վճարները, կենuաթոշակները, կրթաթոշակները, նպաuտները, կյանքին ու առողջությանը պատճառված վնաuի հատուցումը, ալիմենտը եւ այլ դրամական գումարներ.
4) ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները եւ այլ գույքը, եթե ձեռք բերողն ապացուցում է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր պարտավորության բացակայության մաuին կամ գույքը տրամադրել է բարեգործական նպատակներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ և 1099-րդ հոդվածներ