Լինում են դեպքերի, երբ քրեական հետապնդման մարմինը առանց քրեական գործ հարուցելու կատարում է քննչական գործողություններ, որոնք օրենքը չի նախատեսում կատարել մինչև քրեական գործի հարուցումը, օրինակ` անհայտ կարգավիճակով հրավիրում է քաղաքացիներին ցուցմունք տալու, կատարում է առերեսումներ և այլն: Սա օրենքի խախտում է: Այս մասին iravaban.net-ին հայտնում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Մինչև քրեական գործի հարուցումը կարող են պահանջվել լրացուցիչ փաuտաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպեu նաեւ կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կաuկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման եւ անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն:
Այս իրավահարաբերությունները կարգավորվում են Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով: