Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի 2014թ. համագործակցության ծրագրի ամփոփումը:
Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, այնուհետ զեկույցներով հանդես եկան համագործակցող ՀԿ-ների ղեկավարները:
ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը 2014թ. ընթացքում դասընթացներ անցած մասնակիցներին հանձնեցին նաև համապատասխան հավաստագրեր:
Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը և Անդրեյ Սորոկինը ստորագրեցին ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2015թ. ծրագիրը:
Լուսանկարը՝ mil.am-ի: