Այսօր` օգոստոսի 2-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը ։
Նիստի ժամանակ Կառավարությունը հաստատել է`
– թորած ալկոհոլային խմիչքների շարքին դասվող լիկյորների և մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, ինչպես նաև պտուղներից եւ հատապտուղներից ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության լիցենզավորման կարգը եւ լիցենզիան տրամադրելու հայտի եւ լիցենզիայի ձեւերը,
– ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմակերպված հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական փաստաթղթերի տպագրության աշխատանքների ձեռքբերման գնման ընթացակարգի արդյունքները,
– գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի արխիվային գործի ոչնչացման կարգը: