ՀՀ կառավարության կողմից 1999թ. ապրիլի 3-ին ընդունված թիվ 199-Ն որոշմամբ հաստատվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների ծավալները` ըստ բժշկական օգնության և ծառայությունների տեսակների:
Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական օգնությունն իր մեջ ներառում է`
- մինչև 15 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանումը,
- 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության առողջության առաջնային պահպանումը,
- մանկաբարձագինեկոլոգիական ամբուլատոր-պոլիկլինիկական օգնությունը,
- զորակոչային տարիքի անձանց բժշկական քննությունը,
- ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված դիսպանսերային օգնությունը,
- ստոմատոլոգիական ամբուլատոր-պոլիկլինիկական օգնությունը,
- անհետաձգելի բուժօգնությունը վնասվածքաբանական կետերում:
Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային օգնությունը ներառում է`
- ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցային բուժումը,
- մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային օգնությունը,
- հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնությունը,
- հիվանդանոցային բժշկական օգնությունը բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց և մինչև 8 տարեկան երեխաներին,
- հոգեկան հիվանդների բուժումը և խնամքը,
- նարկոլոգիական հիվանդանոցային օգնությունը,
- զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննությունը և բուժումը,
- հիվանդանոցային պայմաններում հեմոդիալիզի անցկացումը
- այլ հիվանդանոցային օգնությունը: