Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատեւ արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը: Այդ ընթացքում Հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: