ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահը կմեկնի Մոլդովա

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Մոլդովայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Սերաֆիմ Ուրեկյանի հրավերով 2014 թվականի դեկտեմբերի 15-19-ը պաշտոնական այցով գտնվելու է Քիշնևում, որտեղ նախատեսվում է մի շարք հանդիպումներ:
Մոլդովայում Իշխան Զաքարյանն ու Սերաֆիմ Ուրեկյանը կստորագրեն համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է մեթոդական փոխադարձ աջակցություն, փորձի փոխանակում, ուսուցման և վերապատրաստման համատեղ ծրագրեր, ինչպես նաև համատեղ և զուգահեռ վերահսկողության անցկացում:
Քիշնևում Իշխան Զաքարյանը հանդիպելու է նաև Լատվիայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Էլիտա Կրումինայի հետ: Կողմերը քննարկելու են դեռևս 2010 թվականին Երևանում ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանականերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ միձազգային և տարածաշրջանային բնույթի վերահսկողական խնդիրներին վերաբերվող մի շարք հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել