Հայտարարված էր հետախուզում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով

Դեկտեմբերի 5-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ինքնակամ բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ 2-րդ մասի և 354 հոդվածի /ազատազրկման ձևով պատիժը կրելուց խուսափելը/ մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել