Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.00-ին,   «Միցուբիշի-Մոնտերո»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Աբովյան փողոցի թիվ 27 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:  Կատարվում է քննություն:  

*** Դեկտեմբերի 4-ին, ժամը 17.00-ին,   «Մերսեդես- բենց C 200»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը   Երևանի Հալաբյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու և տեղափոխել նրան հիվանդանոց:  Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 4-ին, ժամը 15.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/ 5 հասցեի դիմաց թիվ 52 երթուղու «ԳԱԶել» մակնիշի անհայտ միկրոավտոբուսի վարորդը արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին,  կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել մյուս ուղևորուհու վրա և պատճառել ոտքի վնասվածք:  Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար են բախվել   «Նիսան-Պատրոլ»   և   «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ-520»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.50-ին, Արմավիրի մարզի Հայկավան գյուղի գյուղամիջյան ճանապարհին  իրար  են բախվել  «Տոյոտա»   և  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի մի ռեստորանային համալիրի մոտակայքում «ԶԻԼ-130»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը դեկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:  Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.40-ին, Տաշիրի Երևանյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Վեկտրա»   և  «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղևորը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում,   «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Կ. Դեմիրճյան հրապարակում վրաերթի է ենթարկել  երկու տղամարդու և   տեղափոխել նրանց հիվանդանոց:  Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 4-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան 133.2-րդ կմ-ին շրջադարձ կատարելիս  «Նիսան»  մակնիշի ավտոմեքենան բախվել է  «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի: «Մերսեդես»-ի 2 ուղևորները  տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***   Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում,  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևան քաղաքի Արցախյան փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու  և տեղափոխել նրան հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել