Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է բերվել 63-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց տան աստիճաններից վայր ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ հիշյալ կինը վնասվածքը ստացել է դեկտեմբերի 1-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 196 շենքի դիմաց «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Վարորդը դեկտեմբերի 2-ին, ժամը 19.00-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դալար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին: Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.10-ին, Լեռնանցք-Սպիտակ ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի հողաթմբին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Քաջարան-Կապան ճանապարհի 13-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բետոնյա հենապատնեշին: Վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Ա. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, տեղափոխել նրան հիվանդանոց ու ներկայացել բաժին: Կատարվում է քննություն: