Դեպքը տեղի էր ունեցել երթուղայինում

Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի  Խանջյան փողոցի և Սայաթ Նովայի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը տվել է ինքնախոստովանական բացատրություն, որ նույն օրը թիվ 20 երթուղային տաքսու սրահում գողացել է 1972 թ. ծնված Իրինա Ա.-ի դրամապանակը:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել