Այսօր ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքների մեկնարկին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը շրջանառության մեջ է դրել ԱԺ որոշման մի նախագիծ, որով նախատեսվում է պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին: Հարցը արտահերթ կարգով քննարկելու համար անհրաժեշտ էր մինչև 13:00 հավաքել 44 ստորագրություն, սակայն այս փաստաթղթի տակ ստորագրել են ընդամենը երեք պատգամավորներ, նրանք են` Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Արզումանյան և Զարուհի Փոստանջյան: