Այժմ ԱՄՆ-ում փորձագետները կանխատեսում են, որ ամերիկացիները կունենան հաջորդ ճգնաժամը իրավաբանական կրթության ոլորտում:
Հղում անելով the New York Times և Wall Street ամսագրերին, Global Legal Post-ը տեղեկացնում է, որ բարձրագույն կրթության պարտքը գնալով աճում է ավելի արագ քան երբևէ, և ավելի վաղ ավարտած փաստաբանները ի վիճակի չեն մարել իրենց ուսումնառության ընթացքում վերցրած իրենց ուսանողական վարկերը:
Ըստ the New York Times-ի, ԱՄն-ի կրթության վարչության և Սպառողական ֆինանսական պաշտպանության բյուրոյի համատեղ վերջին հաշվետվությունը ցույց է տալիս ուսանողական չմարված վարկերի ընդհանուր գումարը, որը հասնում է մեկ տրիլիոն ԱՄՆ դոլարի:
Միևնույն ժամանակ, the Journal ամսագիրը ներկայացնում է Դաշնային պահուստային բանկի վերջին տվյալները, ըստ որի ամենաբարձր ուսանողական չմարված վարկերի գծով պարտքեր ունեցողների ցուցակը կազմում են միջին տարիքի ամերիկացիները:
Լրատվամիջոցներից մեկը նույնիսկ մեղադրում է իրավաբանական համալսարաններին աճող պարտքերի համար, նշելով, որ վերջիններս արագ տեմպերով առաջացնում են շրջանավարտների ավելցուկ` «երկու անգամ ավելի շատ իրավաբաններ, քան գոյություն ունեցող իրավաբանի աշխատանքները»: