Քաղաքականության մեջ ամենավտանգավորը պատրանքներ են: Այս մասին այսօր` հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը: Նա անդրադարձավ Թուրքիայի` վերջերս հրապարակված ռասիստական օրինագծին, որի համաձայն` հայությունը, հույներն ու սիրիացիները Թուրքիայում ներդրում անելու, սեփականություն ձեռք բերելու հնարավորություն չեն ունենա:
«Այսինքն այն երկրներից, որոնցից տարածք են խլել իրենց պետությունը կառուցելու համար, նրանք զրկվում են այդ երկրում սեփականություն կամ ներդրում անելու հնարավորությունից»,- նշում է քաղաքագետը:
Նա այդ օրինագծի ընդունումը մեզ համար կարեւոր է համարում, քանի որ այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն իրենց պապերի երկրում ձեռնարկատիրական գործունեւթյամբ զբաղվել, չեն կարողան: Նա հորդորում է ներդրումներ անել Հայաստանում, ԼՂ կամ Ջավախքում` վրացական իշխանությունների հետ հատուկ պայմանավորվածություից հետո միայն:
Բանախոսի խոսքով` հայերիս եւս չէր խանգարի ունենալ այսպիսի օրինագիծ:
Ի դեպ, այդ օրինագծով Ռուսաստանն, Ուկրաինան եւ Վրաստանը համարվում են Թուրքիայի համար չեզոք պետություններ: Նրանց թույլատրվում է միայն սահմանամերձ գոտիներում ներդրումներ անել: