Նախկին ոստիկանը ոստիկանության շենքի մոտ հացադուլ է հայտարարել

Այսօր  ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Հրազդանի ջէկի առանձին վաշտի նախկին աշխատակից Մխիթար Ալումյանը ՀՀ ոստիկանության շենքի մոտ կրկին հացադուլ է հայտարարել: Վերջինս պահանջում է վճարել իր կատարած աշխատանքի դիմաց չվճարած գումարը` 2,5 մլն դրամը:

Մխիթար Ալումյանը ցանկացել է հանդիպել ՀՀ ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանի հետ, սակայն իր խոսքով` իրեն հանդիպել է Ոստիկանապետի օգնական Մերուժան Հակոբյանը և ասել, որ եթե ինքը ոստիկան լիներ, ապա իր հետ այլ կերպ կխոսեին:

Նախկին ոստիկանն իր հավելավճարն անհրաժեշտ է աղջկա բուժման ծախսերը հոգալու համար:

Ավելի շուտ iravaban.net-ը տեղեկացրել էր, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Հրազդանի ջէկի առանձին վաշտի նախկին աշխատակից Մխիթար Ալումյանն հունիսի 11-ին հարապետության նախագահի նստավայրի դիմաց հացադուլ էր հայտարարել: Նրա խոսքով` ինքը չի ստացել վերջին 9 տարվա արտաժամյա ծառայության գումարը` իր հաշվարկով ավելի քան 2,5 մլն դրամ: Նա այդ խնդրով դիմել էր ՊՊԳՎ, ստացել մերժում, ապա Հատուկ քննչական ծառայություն, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր:

Հունիսի 11-ի ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն ընդունել էր նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին: Վերջինիս փոխանցմամբ` պետ Հովհաննես Հովսեփյանը զանգահարել էր ՊՆ Իջևանի զինված ուժերում պայմանագրային ծառայության ընդունելու համար, ոստիկանությանը կարգադրել` հաշվել արտաժամյա աշխատանքը և մեկ շաբաթում տալ գումարը: Իսկ երեխայի աչքի վիրահատության համար անհրաժեշտ գումարը վերահսկողական ծառայությունը որոշել էր ինքն իր հաշվից փոխանցել:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել