Նոյեմբերի 18-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի շուկայում` Լաչինի միջանցք կոչվող հատվածում, այրվում է մթերային խանութ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.22-ին, մարվել՝ 06.46-ին:
Մայակովսկու փողոցի թիվ 57 հասցեում գտնվող Գ. Մ.-ի խանութում այրվել է կախովի առաստաղը (մոտ 70 քմ) և վնասվել են մթերքներ: Տեղեկացնում է ԱԻՆ ինտերնետային կայքը։
Հրդեհ մթերային խանութում
![](/banner/BeFree24_Web-Banner_840x90_02.png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2014/09/ain.jpg)