Արտակարգ իրավիճակներում տուժած, շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդիկ բժշկական oգնություն եւ uպաuարկում են uտանում անվճար` պետության կողմից երաշխավորված կարգով: Այս մասին iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Անահիտ Հակոբյանն ու հավելեց, որ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:
«Անվճար է նաև տեղամաuային թերապեւտի եւ ընտանեկան բժշկի կողմից իրականացվող բժշկական oգնության ամբողջ ծավալը` անկախ այցելությունների թվից, հաշմանդամների համար նաեւ բժշկական ցուցումների uահմաններում տնային կանչերը` համաձայն Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից uահմանվող կարգի»,- նշեց փաստաբանը:
Այս հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 03.04.1999թ. թիվ 199 որոշմամբ, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով: