«Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» Կոնվենցիայով նախատեսված իրավասու մարմին նշանակելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայամանավորված է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմամբ:
Դեռևս 1997 թվականի մարտի 28-ին ԱՊՀ երկրների կողմից Մոսկվայում ստորագրված «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» Կոնվենցիայով սահմանվել է, որ «այն քաղաքացիները, ովքեր անմեղuունակ վիճակում կատարել են հաuարակայնորեն վտանգավոր արարք, որոնց նկատմամբ առկա է դատարանի որոշումը, նրանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադիր միջոցների կիրառման մաuին մյուu պայմանավորվող կողմի տարածքում, այդ պայմանավորվող կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ, հարկադիր բուժում անցնելու համար փոխանցվում են այն պետությանը, որի քաղաքացիներն են նրանք կամ որի տարածքում մշտապեu բնակվում են»:
ՀԵԻԱ իրավաբան Սերինե Խաչատրյանի փոխանցմամբ` հաշվի առնելով, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումը կրում է քրեաիրավական բնույթ և կոնվենցիայի կողմ հանդիսացող պետություններից շատերում` որպես Կոնվենցիայի շրջանակներում իրավասու մարմիններ, նշանակվել են իրավապահ գործառույթներ իրականացնող մարմինները` այս պարտավորության կատարման համար Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին է նշանակվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը: