Վկային հարցաքննելու վերաբերյալ կեղծ արձանագրություն է կցվել

Քաղաքացի Արթուր Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Արթուր Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը իր վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կազմել և քրեական գործին է կցել վկային, իբր, հարցաքննելու վերաբերյալ կեղծ արձանագրություն: 
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել