ՀՀ կառավարությունը քննարկել է «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման նպատակահարմարությունը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի աշխատակից, իրավաբան Սերինե Խաչատրյանի խոսքով` հիշյալ նախագծով առաջարկվում է Գյումրի քաղաքի վերականգնման նպատակով պետության կողմից ապահովել ոչ միայն հարկային, այլև մաքսային բարենպաստ քաղաքականության իրականացում, Գյումրի քաղաքում գրանցված և արտադրական շինարարություն իրականացնող իրավաբանական անձանց տրամադրել արտոնյալ վարկեր, 30 տոկոս հաշմանդամ աշխատողներ ունեցող կազմակերպությունների համար սահմանել ավելացված արժեքի հարկի գծով արտոնություն: