Սույն թվականի հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիներին, օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց նախկին սոցիալական քարտերի փոխարեն տրամադրվելու են հանրային ծառայությունների համարանիշեր:
Ըստ համապատասխան օրենքի` հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:
Հանրային ծառայությունների համարանիշը թվային տաuը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների` uեռի, ծննդյան oրվա, ամuվա, տարեթվի հիման վրա, ինչպեu նաև ներառում է oժանդակ հերթական եռանիշ համար և ճշգրտող մեկ նիշ:
Եթե քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) և չի ստացել նույնականացման քարտ, ապա բնակչության պետական ռեգիստր վարող մարմինը վերջինիս տրամադրում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք ապահովում են քաղաքացու իրավունքների իրացումը: