Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության Հեռավոր-արևելյան դաշնային շրջանի վարչությունը պատրաստել է հաշվետվություն կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված վերահսկողական գործունեության և արդյունքների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է վարչության մամլո ծառայությունը, ՌԴ Հեռավոր-արևելյան դաշնային շրջանի տարածքում բացահայտվել են պետական և մունիցիպալ ծառայողների կողմից գույքի և եկամուտների մասին ներկայացված հայտարարագրերում ներառված ոչ հավաստի տեղեկատվության մի շարք դեպքեր:
Ընդհանուր առմամբ 2012թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ՌԴ Հեռավոր-արևելյան դաշնային շրջանի դատախազների կողմից բացահայտվել են պետական և մունիցիպալ ծառայության օրենսդրության կոռուպցիոն բնույթի 6100 իրավախախտումներ, 950 պետական պաշտոնյաներ ենթարկվել են կարգապահական և վարչական պատասխանատվության: