Ներկայումս գործող Կառավարության 821 որոշման համաձայն` օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք օրենքով սահմանված կարգով ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն, իրենց անձնագրերը ստանում են բացառապես ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում: ՀՀ կառավարության կողմից շրջանառվող նախագծի համաձայն` նախատեսվում է Լիբանանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներին ՀՀ քաղաքացիության ձեռք բերման պարագայում անձնագրերը նշված երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում հանձնելու հնարավորություն (արտոնություն) տալ:
Այսպիսի փոփոխության հիմնավորում բերվում է նշված երկրներում բնակվող հայերի համար Հայաստանի Հանրապետություն գալու և այստեղ անձնագիր ստանալու հարցում առկա խոչընդոտները: