Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ հուլիսի 26-ին ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը և անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրին անձնագրային եւ վիզաների վարչությունում:
Արմեն Հակոբյանը ԱՎՎ աշխատակիցներին փոխանցեց ոստիկանության պետի պահանջները՝ ղեկավարվել միայն ֆունկցիոնալ պարտականությունները կարգավորող իրավական ակտերով, զերծ մնալ անօրինական գործողություններից, քաղաքացիների հետ հարաբերություններում լինել բարեկիրթ:
Ներքին անվտանգության վարչության պետը նաեւ փոխանցեց Վլադիմիր Գասպարյանի ցուցումը՝ ներկայացնել անձնագրերի տրամադրման եւ փոխանակման ընթացակարգը պարզեցնելուն և կատարելագործելուն ուղղված նոր առաջարկություններ: