«Օտարերկրյացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյացիները մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում կարող են գտնվել առավելագույնը 180 օր ժամկետով:
Արդեն իսկ շրջանառության մեջ է գտնվում հիշյալ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որն ընդունվելու պարագայում Վրաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հայերը ՀՀ տարածք կարող են մուտք գործել անորոշ ժամկետով և առանց օտարեկրյացիների համար սահմանված կացության կարգավիճակ ձեռք բերելու: Ավելին, նրանք կարող են նաև ՀՀ-ում գտնվել իրենց անձնական ավտոմեքենայով և նրանց վրա չի տարածվելու «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով սահմանված սահմանափակումը: