Այսուհետև աստիճանակարգված մոտեցում կցուցաբերվի արագությունը գերազանցող վարորդների նկատմամբ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` այսուհետ սահմանված արագությունը գերազանցող վարորդները կտուգանվեն ըստ արագության գերազանցման շեմի, հետևյալ կերպ`

 

1. 11-20 կմ/ժ գերազանցելու դեպքում` 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ,
2. 21-40 կմ/ժ գերազանցելու դեպքում` 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,
3. 41-60 կմ/ժ գերազանցելու դեպքում` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
4. 61 կմ/ժ և ավելի գերազանցելու դեպքում` 70.000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ:

 

Ալկոհոլի ազդեցության տակ տրանսպորտային միջոցը վարելը առաջացնում է տուգանքի նշանակում 100.000 ՀՀ դրամի չափով, իսկ եթե արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի ազդեցությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե արտաշնչած 1 լիտր օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` 150.000 ՀՀ դրամ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել