Մահվան ելքով պատահարներ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհին՝ Ջրահովիտ գյուղի հատվածում, անհայտ անձը չպարզված ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու և դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ տղամարդու ինքնությունը պարզելու, ինչպես և անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: 

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանեք գյուղի տարածքում վթար է տեղի ունեցել: 
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ից մինչև ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում, «Դնեպր» մակնիշի կցասայլակով մոտոցիկլետը Վանեք գյուղի «Հունոտ» կոչվող ճանապարհով երթևեկելիս, վերելքը ցեխապատ լինելու պատճառով, կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը՝ 1924 թ. ծնված Միշա Վարդանյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: 

Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին «Մերսեդես MԼ 320» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես MԼ 320»-ի վարորդը, 2 ուղևորները, «ԲՄՎ 318»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ԲՄՎ 318»-ի մյուս ուղևորը` 1962 թ. ծնված Վեներա Ղազարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: 

Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Ձորաղբյուրից Զովք տանող ճանապարհին շրջվել և ընկել է ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին`1964 թ. ծնված Վարդիթեր Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը՝ 1959 թ. ծնված Արտաշ Միլիտոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 03.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արտաշ Միլիտոսյանը մահացել է:
Կատարվում է քննություն:

Պատահարների մասին տեղեկությունը՝ ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել