ԱՄՆ-ի իրավաբանական ընկերությունների իրավաբանների բազային աշխատավարձն անկում է ապրել, համեմատած անցած 3 տարիների հետ, կտրուկ նվազել են 35 տոկոսով:
Վերջերս կատարված հարցումը ցույց է տալիս, թե որքան բարդ իրավիճակում է գտնվում աշխատաշուկան իրավաբանական բուհերի 2011 թվականի շրջանավարտների համար:
Անցած տարվա շրջանավարտների բազային աշխատավարձերը, 2010 թվականի ցուցանիշների հետ համեմատ, նվազել են մոտավորապես 20 տոկոսով, հայտնում է Global Legal Post-ը:
Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ իրավաբանի միջին բազային աշխատավարձի չափը, 2010 թվականի ցուցանիշների հետ համեմատ, նվազել է 18 տոկոսով, իսկ 2009 թվականի հետ ցուցանիշների հետ համեմատ՝ 35 տոկոսով:
National Law Journal-ը «Կանայք գործընկերության մեջ» իր հետազոտությունում բացահայտել է, որ ամերիկյան իրավաբանական ընկերություններում կանանց մասնակցությունը` որպես գործընկեր, կազմում է ընդամենը 15 տոկոս: