Արդարադատության նախարարը նոր խորհրդական ունի

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նոր խորհրդական ունի: 2014 թվականի հոկտեմբերի 6-ից, երեք ամիս փորձաշրջանով այս պաշտոնին նշանակել է Հայկ Հարությունյանը։ Այս նասին տեղեկանում են նախարարության պաշտոնական կայքից: Սևտորև ներկայացնում ենք Հայկ Հարությունյանի կենսագրությունը`

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1989 թվականի հունվարի 27, ք. Արտաշատ

Աշխատանքային գործունեություն
2014թ. հոկտեմբերի 06-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում:
07.08.2014թ.-01.10.2014թթ. ՀՀ Դատական դեպարտամետ ՊԿՀ կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ, շնորհվել է ՀՀ դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
20.10.2011-08.07.2014թթ. ՀՀ Դատական դեպարտամենտ ՊԿՀ կազմակերպաիրավական վարչության մասնագետ, շնորհվել է ՀՀ դատական ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
07.12.2009-10.10.2011թթ. ՀՀ Դատական դեպարտամենտ ՊԿՀ կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետ, շնորհվել է ՀՀ դատական ծառայության առաջին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
02.12.2009-07.12.2009թթ. ՀՀ Դատական դեպարտամետ ՊԿՀ կազմակերպաիրավական վարչության գործավար:
01.09.2009-30.11.2009թթ. «ՄԱԿՕ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, իրավաբան:

Կրթություն
2011-2014թթ. Հայ-Ռուսական (Սլավնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քրեական և քրեական դատավարության ամբիոնի հայցորդ, ատենախոսություն «Տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելը, որպես քրեական իրավունքի ինստիտուտ» վերտառությամբ:
2014թ-ին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2011թ. ստացել է ռուսերեն լեզվի դասավանդման իրավունքի վկայական, Մոսկվայում Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի համալսարանում:
2009-2011թթ. սովորել է Մոսկվայում Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի համալսարանի (РУДН) իրավաբանական ֆակուլտետում և ստացել է քրեական իրավունք, քրեակատարողական իրավունք և կրիմինալոգիա մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան:
2005-2009թթ. սովորել է Մոսկվայում Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի համալսարանի (РУДН) իրավաբանական ֆակուլտետում և ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան:

Այլ տեղեկություններ
2014 թվականի սեպտեմբերից դասավանդում է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավունքի ամբիոնում:
ՀՀ վարչապետի 2014թ. մարտի 26-ի թիվ 223-Ա որոշման համաձայն` ընդգրկվել է Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու և ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային երկրորդ զեկույցը նախապատրաստող մինչգերատաեսչական հանձնաժողովում:
16 գիտական հոդվածների հեղինակ (այդ թվում՝ համահեղինակությամբ, ռուսերեն և հայերեն լեզուներով)
Տիրապետում է ռուսերենին (գերազանց), անգլերենին (լավ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել